Կանադայի Ալբերտա մարզի բնակիչ Թեյլոր Մուրը իր տունը վաճառքի է հանել վիրտուալ գումարի` «բիթքոինների» դիմաց: 280 քմ մակերեսով գետի ափին գտնվող տունը նա գնահատել է 6750 «բիթքոին», ինչը համարժեք է 395 հազար դոլարի: Համապատասխան հայտարարությունը Մուրը տեղադրել էր անշարժ գույքի վաճառքի տեղի ռեսուրսներից մեկում:
BBC-ին տված հարցազրույցի ժամանակ կանադացին իր որոշումը մեկնաբանել է նրանով, որ իրեն անհրաժեշտ են «բիթքոիններ» մի քանի համացանցային նախագծեր գործարկելու համար: Մուրը չի մեկնաբանել նախագծերի էությունը, սակայն խոստացել է, որ դրանք կարող են հայտնի դարձնել վիրտուալ արժույթը: Կանադացին նշել է, որ իր ընտանիքը շոկի մեջ է եղել այս որոշման կապակցությամբ:
«Բիթքոինները» (Bitcoins) վիրտուալ արժույթ է, որը շրջանառության մեջ է դրվել 2009թ.: Դրա օգտագործումը չի վերահսկվում կենտրոնական բանկի կամ այլ ինստիտուտների կողմից, փոխանցվում է պիրինգային ցանցի միջոցով:
Շրջանառության մեջ «բիթքոինների» քանակը սահմանափակ է: «Բիթքոինների» փոխարժեքն ավանդական արժույթների հանդեպ տարբերվում է անկայունությամբ: 2013թ. մարտի ընթացքում մեկ «բիթքոինի» փոխարժեքը 34 դոլարից բարձրացել է 56-ի: Օգտատերերը «բիթքոինները» կարող են ծախսել մի քանի կայքերում, այդ թվում առցանց խաղատներում և արգելված ապրանքներով կայքերում:











































