Օգոստոսի 23-ին մոտ 100 կին և տղամարդ թոփլես ցույց են արելՆյու Յորքի փողոցներում, հայտնում է fullpicture.ru-ն: Ցույցը կազմակերպվել է հաջակցություն 2 կանանց, որոնք կիսամերկ լուսանկարվում են զբոսաշրջիկների հետ Թայմս Սքվերում: Վերջերս այդպիսի ակցիաները հաճախադեպ են դարձել աշխարհում:
Ցույցի մասնակիցները փողոցով անցել են «Կանայք պետք է իրավունք ունենան կուրծքը բացելու այնպես, ինչպես տղամարդիկ», «Կուրծքը մերկացնելու կանանց իրավունքի դեմ բողոքներն անմիտ են», «Կուրծքը սեքսուալ չէ» կարգախոսներով:
Ցույցի հիմնաքարը դարձած երկու կանայք, գործնականում առանց հագուստի, փետուրե գլխարկներով, կրծքերի վրա ԱՄՆ ազգային դրոշը նկարազարդած, լուսանկարվել են շատ զբոսաշրջիկների հետ:
Նյու Յորքի փողոցներում թոփլես երևալն օրինական է, ուստի քաղաքի իշխանությունները չեն կարող աղջիկներին հրապարակից հեռացնել:



























































