Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարներն ու պաշտպանության նախարարները օգոստոսի 27-ին Կահիրեում համաարաբական կազմակերպության հատուկ հանդիպմանը արձանագրություն կստորագրեն արաբական զինված ուժերի ձևավորման մասին։ Այս մասին հայտնում է եգիպտական «Ալ-Ֆաջր» թերթը։
Համատեղ արաբական զինված ուժերի ստեղծման գաղափարը եղել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիինը։ Գաղափարն աջակցություն էր գտել այս տարվա մարտին Շարմ Էլ-Շեյխում անցկացված արաբական գագաթնաժողովին։
Արաբական ուժերը պետք է դառնան գործիք՝ ուղղված ահաբեկչությանը համատեղ դիմակայմանը, արաբական երկրների ազգային անվտանգության պաշտպանությանը, տարածաշրջանում խաղաղարար գործողությունների անցկացմանը։








































