Աֆղանստանում գործող «Հաքանիի ցանց» կազմակերպության առաջնորդներից Աբդուլ Ազիզ Հաքանիին ԱՄՆ-ը ներառել է հատկապես վտանգավոր միջազգային ահաբեկիչների ցուցակում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տանը:
«Ազիզ Հաքանին «Հաքանիի ցանց»-ի ղեկավարներից մեկն է և դրա առաջնորդ Սիրաջուդին Հաքանիի եղբայրը: Երկար տարիների ընթացքում Ազիզ Հաքանին զբաղվում է Աֆղանստանի կառավարության դեմ հարձակումների ծրագրմամբ և իրականացմամբ` ինքնաշեն պայթուցիկ նյութերի օգտագործմամբ: Նա ստանձնել է «Հաքանիի ցանցի» բոլոր հարձակումների պատասանատվությունը` իր եղբոր` Բադրուդին Հաքանիի մահվանից հետո»,- ասվում է հաղորդագրությունում:












































