Գերմանիայից գիտնական Քրիսթիան Լուքհաուլը 2006-ին հայտնաբերված ինդոնեզական գետախեցգետիններն անվանել է ԱՄՆ հատուկծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդնեի անվամբ: Այս մասին գրում է The Washington Post-ը:
«Նկարագրելով մի քանի նոր տեսակներ` ես մտածեցի նրանցից մեկին անվանակոչել Էդվարդ Սնոուդենի անվամբ, քանի որ նա իսկապես ինձ շատ է տպավորել: Մենք այնքան շատ տեսակներ ունենք` անվանակոչված մարդկանց պատվին, ովքեր, հավանական է, այնքան էլ շատ բան չեն արել մարդկության համար: Ես ցանկացա աջակցություն հայտնել Էդվարդ Սնոուդենին: Ես կարծում եմ` նա յուրահատուկ մի բան է արել»,- նշել է գիտնականը:











































