One Direction բրիտանական խումբը չի դադարի իր գոյությունը, ինչպես հայտնել են որոշ ԶԼՄ-ներ: Այդ մասին Twitter-ի իրենց էջում հայտարարել են խմբի երաժիշտները:
«Մենք չենք կազմալուծվում: Ուղղակի մեր խմբի շուրջ շատ են բամբասանքները»,- ասել է Նայլ Հորանը` հավելելով, որ One Direction-ը հաջորդ տարի մի պահ իսկապես «կվերցնի վաստակած դադարը»:
Նմանատիպ հայտարարությամբ հանդես են եկել խմբի երկու այլ մասնակիցներ` Լիամ Փեյնը և Լուի Թոմլինսոնը: Նրանք շնորհակալություն են հայտնել երկրպագուների բազմամիլիոնանոց բանակին աջակցության համար` վստահեցնելով, որ «անհանգստանալու առիթ չկա»:








































