Փոլ Մաքքարթնին հայտնել է 2013-ին նախատեսված Out There! համերգային շրջագայության առաջին համերգների ժամկետները: Այս մասին տեղեկացնում է PaulMcCartney.com-ը:
Առաջինը կկայանա հունիսի 22-ին՝ Վարշավայում, երկրորդը՝ հունիսի 27-ին՝ Վիեննայում: Շրջագայության շրջանակում այլ ելույթների ամսաթվերը երաժիշտը խոստացել է հայտնել մոտ ժամանակներս: Նշված համերգների տոմսերը հնարավոր կլինի գնել մարտի 22-ից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մաքքարթնին և նրա խումբը պատրաստվում են համերգներ տալ ողջ տարվա ընթացքում՝ չբացառելով այն երկրները, որոնցում նրանք ելույթ էին ունեցել նախորդ շրջագայության ժամանակ:
Կայքում նշվում է, որ Մաքքարթնին աշխատում է նոր ալբոմի վրա: Նրա վերջին ալբոմը կոչվում է Kisses On The Bottom: Այն թողարկվել է 2012-ի փետրվարին :
Այս տարի Փոլ Մաքքարթնին կլինի երաժշտության և արվեստի Bonnaroo Festival-ի առաջատարը: Փառատոնը կանցկացվի ԱՄՆ Մանչեսթեր քաղաքում, հունիսին:









































