Գիտնականները պարզել են, որ արցունքները, որոնք առաջանում են տխուր ֆիլմերից, իրականում նպաստում են տրամադրության բարելավմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Motivation and Emotion ամսագրում։
Փորձին մասնակցել են 60 կամավորներ։ 28 մասնակիցներ դիտման ժամանակ լացել են, մյուսները զսպել են արցունքները։ Ֆիլմերի ցուցադրությունից 20 և 90 րոպե անց գիտնականները հարցեր են ուղղել նրանց հոգեկան վիճակի մասին։
Արդյունքները հետևյալն են եղել. 20 րոպե անց լացողներն իրենց տխուր են զգացել, իսկ պակաս զգացմունքայնություն դրսևորողները եղել են սովորական տրամադրությամբ։ Իսկ ահա 90 րոպե անց կատարված թեստերը անսպասելի արդյունք են ցույց տվել։ Պարզվել է, որ երկարաժամկետ հեռանկարում արցունքները բարձրացնում են տրամադրությունը, իսկ էմոցիաների ճնշումը, հակառակը, վատթարացնում է։ Հետազոտության հեղինակները հաստատում են՝ արցունքները հանդիսանում են հոգեբանական լիցքաթափման ինքնատիպ միջոց՝ անհրաժեշտ տրամադրության նորմալացման համար։









































