Կալիֆոռնիայի բնակչուհին կարողացել է դատարանի միջոցով էլեկտրամատակարարող ընկերությունից ստանալ 4 մլն դոլար: Նա մի քանի անգամ հայտնվել է հիվանդանոցում՝ ցնցուղի տակ էլեկտրահարվելու հետևանքով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Սիմոնա Ուիլսոնը դատարան է դիմել այն բանից հետո, երբ իրեն ամեն օր լոգանք ընդունելիս էլեկտրական հոսանքը հարվածել է: Դա տեղի է ունեցել նրա տան մոտակայքում գտնվող էլեկտրակայանի պատճառով:
Դատարանը էլեկտրաէներգիա մատակարարող Southern California ընկերությանը մեղավոր է ճանաչել անփութության համար: Սակայն ընկերությունը հայտարարել է, որ ոչ մի վտանգավոր բան չկա այդ թաղամասում, և հերքում է իր մեղքը, ինչպես նաև պատրաստվում է բողոքարկել որոշումը:









































