Վրաստանում աճել է հանցագործությունների մակարդակը: «Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Նետգազետա»-ն` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ համապատասխան վիճակագրությունը:
Վիճակագրության համաձայն` 2012թ. նոյեմբերի իշխանափոխությունից ի վեր երկրում գրանցվել է 4598 հանցագործություն, ինչը 1719-ով ավելի է 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Մասնավորապես, գողության ցուցանիշը մեծացել է 55%-ով:
Փաստաբան Ռամին Պապիձեն հայտարարել է, որ համաներումն անհրաժեշտություն էր, և պարզաբանել է, որ սա սպասելի էր: Համաներման արդյունքում ազատ է արձակվել ավելի քան 8000 բանտարկյալ, իսկ շուրջ 2000 բանտարկյալի համաներում է շնորհել նախագահը: Կրկնակի կատարած հանցագործությունների համար բանտ են վերադարձել 150 նախկին բանտարկյալներ, որոնցից 80-ը համաներվել են, իսկ 70-ը համաներման են արժանացել նախագահի կողմից:









































