Խոշորագույն օնլայն-ռիթեյլեր (մանրածախ վաճառք իրականացնող) Amazon-ն այս տարի 100 դոլարով Android պլանշետ կթողարկի: Խոսքը 7 դյույմանոց Kindle HD մոդելի թողարկման մասին է: Նոր սարքն իրենից կներկայացնի 199 դոլարանոց նախկին Kindle HD-ի թարմացված տարբերակը: Պլանշետի որոշ ցուցանիշներ, մասնավորապես՝ էկրանի խտությունն ու պրոցեսորը ավելի պարզ են՝ հայտնում են աղբյուրները: Այս մասին հաղորդում է Vesti-ն:
Այդ արժեքով Kindle Fire-ն կարող է հեշտությամբ մրցակցել էժան Android գաջեթների հետ: Այդ շուկան գրեթե ամբողջությամբ օկուպացված է չինական պլանշետներով:
Ենթադրյալ պլանշետը կունենա Texas Instruments բջջային պրոցեսոր, դիսփլեյի խտությունը կկազմի 1280х800 պիքսել:








































