Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ին անհրաժեշտ է տարեկան 9.2 միլիոն եվրո՝ Իրանի միջուկային ծրագիրը ստուգելու համար։ Այդ մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։
Նա մանրամասնել է, որ այդ գումարից 6.2 միլիոն եվրոն ուղղվելու է «վեցյակի» ու Իրանի համաձայնեցված հավելյալ միջոցների կատարմանը, սակայն Վիեննայում ձեռք բերված գործողությունների համապարփակ պլանի իրագործման վերահսկումը տարեկան կարժենա 9.2 միլիոն եվրո, որի մեջ մտնում են նաև ԱԷՄԳ-ի տեսուչների ծախսերը։
Ամանոն հավելել է, որ մնացյալ 3 միլիոն եվրոն էլ կուղղվի հավելյալ արձանագրության (ԱԷՄԳ-ի երաշխիքների մասին համաձայնագիր) շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին։




































