ՀՀ իշխանությունները խիստ ակտիվացրել են իրենց գործունեությունը Վենետիկի ուղղությամբ: Բացի դեսպանատուն բացելուց, կառավարությունը ծրագրում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Մխիթարյան միաբանությանը՝ գրադարանի թվայնացման գործում:
«Վենետիկում Մխիթարյան միաբանությունում կուտակված է առելի ժառանգություն, որոնց պահպանման համար հարկավոր է դրանք թվայնացնել»,- այսօր գործադիրին ներկայացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ըստ նրա՝ կթվայնացվեն ոչ միայն ձեռագիր մատյանները, այլ նաև դիվանի փաստաթղթերը, և դրանց մեկ օրինակ հասանելի կդառնա նաև ՀՀ-ին:
Չնշելով, թե որքան գումար է անհրաժեշտ, Հ. Հակոբյանը ասաց, որ պետք է աջակցեն թվայնացման սարքեր գնելու գործում:








































