Օգոստոսի 21-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի մարդու իրավունքների պետական հանձնաժողովի նախագահ Նուռ Խոլիսի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման սկզբում Նուռ Խոլիսը հակիրճ ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտները, ինչպես նաև ներգրավվածությունը տարբեր միջազգային հարթակներում:
Դեսպան Աղաջանյանը, իր հերթին, ներկայացրել է Հայաստանում՝ պետական և հասարակական մակարդակով, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը, մասնակցությունը մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում համագործակցության հնարավոր ուղղությունները: Նուռ Խոլիսը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:










































