Ֆրանսիական ՊՍԺ-ն նշել է «Ինտեր»-ին, թե որքան գումար է պահանջում թիմի արգենտինացի հարձակվող Էսեկյել Լավեսիի տրանսֆերի դիմաց:
Փարիզյան ակումբը մտադիր է արգենտինացու տրանսֆերից վաստակել մոտ 12 մլն եվրո: «Ինտեր»-ն էլ, իր հերթին, ցանկանում է վարձակալել Լավեսիի տրանսֆերը` հետագայում գնելու նպատակով:
Իտալացիներին խոչընդոտում է ֆինանսական ֆեյր-փլեյը: Նշվում է նաև, որ «Ինտեր»-ը հետաքրքրված է նաև «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Իվան Պերիշիչի ծառայություններով, սակայն վերջինս կարող է չլքել թիմը Կևին դե Բրույնեի պատճառով:









































