Բրիտանական կառավարությունն առաջարկում է 6 ամիս բանտարկությամբ պատժել նրանց, ովքեր երկրում աշխատում են առանց համապատասխան փաստաթղթերի։ Այս մասին հայտնումէ BBC-ն։
Միգրացիայի մասին օրենքի նախագծում, որը բրիտանական խորհրդարանի դիտարկմանը կներկայացնի աշնանը, միջոցառումներ են ներառված նաև առաքում իրականացնող ռեստորանների և ալկոհոլային խմիչների խանութների դեմ պայքարի համար, որոնք վարձում են անօրինական աշխատողների։ Նման հաստատությունները կզրկվեն լիցենզիայից։
Որպես պատժի այլընտրանքային տեսակներ նախատեսված է տուգանք, որի վրա սահմանափակում չկա, և աշխատավարձի առգրավում։
Օրինագծի հեղինակները դիտարկում են հնարավորությունն անելու այնպես, որ դրա տակ հայտնվեն նաև տաքսու վարորդներն ու օպերատորները։











































