Ութ ամիս առաջ ԱՄՆ Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում Բեթմենի մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ 24-ամյա երիտասարդի իրականացրած հրաձգության հետևանքով 12 մարդ զոհվեց: Հրաձգության դեպքերի հաճախակիացումը ստիպել է քաղաքին «զինվել»: Այդ առաքելությունն իրականացնում է Elite Sterling Security LLC ընկերությունը:
Ընկերությունը դպրոցականների համար առաջարկում է զրահակայուն բաճկոններ և պայուսակներ: Բաճկոններն արժեն՝ 1000, իսկ պայուսակները 250 դոլար:
Elite Sterling Security-ն հագուստներ է առաջարկում նաև մեծահասակների համար: Դրանք ոչնչով չեն տարբերվում ամենօրյա հագուստներից: Տղամարդու զրահակայուն մեկ շապիկն արժե 1350 դոլար:
Լուսանկարները՝ Reuters-ի









































