Երկուշաբթի օրը` Աշխարհի առաջնության եզրափակչից հետո, Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան տուգանվել է Կանադայի թիմի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) հայտնել է, որ Ռուսաստանի խաղացողները թիմի ավագ Իլյա Կովալչուկի ազդանշանով դիտավորյալ թողել են սառցադաշտը, նախքան Կանադայի օրհներգի հնչելը:
Սակայն տեսագրությունները ուսումնասիրելուց հետո IIHF-ը ասել է, որ արծաթե մեդալները ստանալուց հետո Կովալչուկը նրանց գլխով սահադաշտից հեռանալու ազդանշան է տվել:
«Սա բացառիկ երևույթ էր, քանի որ մինչև արարողության ավարտը ոչ մի այլ թիմ երբեք չի լքել սառցադաշտը»,- հայտնել է ֆեդերացիայի ներկայացուցիչը: IIHF-ը Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիային տուգանել է 85 հազար դոլարով նրանց կողմից ներողություն ստանալուց հետո:










































