Կառլ Լագերֆելդը Քրիսթեն Սթյուարթին ոչ միայն Chanel-ի դեմքն է դարձրել, այլև վստահել է նրան մի շատ կարևոր դեր. նոր կարճամետրաժ ֆիլմում նա պետք է խաղա Կոկո Շանելի դերը: Ֆիլմի ռեժիսորը ինքը Լագերֆելդն է, հայտնում է spletnik.ru-ն:
Ճիշտ է, Քրիսթենը ոչ թե անմիջապես Կոկոյի դերում հանդես կգա, այլ կխաղա մի երիտասարդ դերասանուհու դերում, որը նկարահանվում է Շանելի կյանքի վերաբերյալ ֆիլմի գլխավոր դերում: Լագերֆելդի ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչ է կատարվում այդ կինոնախագծի կուլիսների հետևում: Քրիսթենի հերոսուհուն ծեր հասակում կկերպավորի Ջերալդին Չապլինը, ով առաջին անգամ չէ, որ խաղում է լեգենդար Կոկոյի դերում:
Ֆիլմը հանդիսատեսին կներկայացնեն դեկտեմբերի 1-ին՝ Հռոմում անցկացվող ավանդական Metiers d`Arts կինոցուցադրության ժամանակ:












































