Իտալական պարբերականը պնդում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման մոտ է «Արսենալ» տեղափոխությանը:
Ըստ տեղեկատվության՝ լոնդոնյան ակումբն արդեն համաձայնության է հասել «Ռեալ»-ի հետ և այսօր կայանալի «Լիվերպուլ»-ի հետ խաղից առաջ արդեն պաշտոնապես կարող է հայտարարել տրանսֆերի մասին: Տեղափոխության դիմաց Արսեն Վենգերը մադրիդյան ակումբին կվճարի 62 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 29 խաղի, խփել 15 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում:








































