Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի տեղափոխվի «Լիվերպուլ»:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, երկու կողմերն էլ հերքել են տարածված տեղեկությունները՝ դրանք համարելով աբսուրդ: Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ Հայաստանի հավաքականի առաջատարը 15 միլիոն ֆունտի դիմաց կտեղափոխվի անգլիական ակումբ:
Հավելենք, որ Մխիթարյանը այս մրցաշրջանում մասնակցել է 6 խաղի, խփել 7 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:







































