Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ չեղյալ է հայտարարվել սեպտեմբերի 6-ին Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում պլանավորված պատարագը։ Այդ մասին նշված է Պոլսո Հայոց պատրիարքարանի տարածած հայտարարությունում։ Դրա համաձայն՝ պատարագը չեղյալ է հայտարարվել Վանում ու շրջակա շրջաններում անվտանգության ոլորտում առկա խնդիրներով։
Պատրիարքարանը մանրամասնել է, որ վերջին շրջանում տվյալ տարածաշրջանից շարունակ ստացվում են ահաբեկչական հարձակումների ու զոհերի գրանցվելու մասին տեղեկություններ, ինչն էլ իրենց հարկադրել է նման որոշում ընդունել։
Ակնկալվում էր, որ սեպտեմբերի 6-ին պատարագին պետք է ներկա գտնվեին Հայաստանից ու Հայկական սփյուռքից ժամանած մեծ թվով մարդիկ՝ կապված նրա հետ, որ պատարագն անցկացվելու էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ։ Աղթամարի Սուրբ Խաչ կղզում պատարագներն անցկացվում են 2011 թվականից։








































