Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Բաքվի կենտրոնական հատվածում զանգվածաբար փակվում են հագուստի խանութները։ Այդ մասին հայտնել է Fineko գործակալությունը։ Բնակչության գնողունակության անկման պատճառով երկրի ապրանքային շուկան կորցնում է վաճառքի ծավալով սննդամթերքի շուկայից առաջ ընկնելու վերջին հնարավորությունը։ Խանութների փակումն ուղեկցվում է լիկվիդացիոն վաճառքով։
Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Բաքվում փակվել է փոխանակման կետերի մեծ մասը՝ կապված դոլար չվաճառելու հետ։







































