Հունիսի 1-ից մեկնարկած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են կազմակերպվել մարզական և մշակութային տարաբնույթ միջոցառումներ: Զուգահեռաբար կազմակերպվում են նաև բակային ճամբարներ: Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի այգում տեղի է ունեցել «Ողջույն Ավանից» խորագրով տոնական գլխավոր համերգային ծրագիրը:
Ամառային տոնական երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով ավանցիներին ողջունել են Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սաները, Ավանի մշակույթի տան «Տաթև» ժողովրդական պարի համույթը, ինչպես նաև «Անահիտ» և «Կարս» պարային համույթները:







































