Այսօր կառավարության նիստում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության և ՀՀ կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը, որը կիրառվելու է հետևյալ հարկերի նկատմամբ՝ եկամտահարկ, շահութահարկ, գույքահարկ:
«Բավականին երկար դեբատներ եղան այս հարցի շուրջ: Մեզ համար մեծ նշանակություն ունի այս համաձայնագիրը՝ հատկապես, որ Գերմանիայից մեծ ներդրումներ կան մեր երկրում, և մշտապես հարց էր առաջանում, թե ինչպես պետք է նրանք վճարեն հարկերը: Հաճախ նաև հղում էին կատարում ԽՍՀՄ օրենսդրությանը»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ այսպիսով խնդիրը կկարգավորվի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































