Բրյուսելում մարտի 21-23-ը կանցկացվի Վրաստանի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 14-րդ ռաունդը: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը վրացական կողմը կներկայացնի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանին:
ԵՄ 27 երկրների արտգործնախարարների խորհուրդը հավանության է արժանացրել բանակցությունների շրջանակները՝ Եվրահանձնաժողովին տալով ԵՄ-ի հետ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ասոցացման մասին երկկողմ համաձայնագրերի կնքմանն ուղղված բանակցությունների անցկացման մանդատը:
Ուժի մեջ մտնելուց հետո ասոցացման համաձայնագիրը կփոխարինի Վրաստանի և ԵՄ-ի համագործակցության և գործընկերության մասին գործող երկկողմ պայմանագրին: Վրաստանը հույս ունի մինչ տարեվերջ ավարտել ասոցացման մասին բանակցությունները:









































