Ժիզել Բունդխենը ոչ միայն հաջողակ մոդել է, այլ նաև երջանիկ մայր: Միաժամանակ իր ամուսնու` Թոմ Բրեդիի որդուն նա վերաբերվում է ինչպես սեփական երեխաներին: Նա Instagram-ում հրապարակել է Ջոնի ծննդյան օրվա լուսանկարները, հայտնում է 7days.ru-ն:
Մոդելը նկարը մակագրել է հետևյալ կերպ` «8 տարի առաջ աշխարհ եկավ փոքրիկ հրեշտակը: Ծնունդդ շնորհավոր, աշխարհի ամենահրաշալի ավագ եղբայր: Մենք շատ սիրում ենք քեզ, մեր սիրելի ընկուզիկ: Շնորհակալություն այն բանի համար, որ դու այդքան ուրախություն ես բերում մեր կյանք»:












































