Korrespondent.net-ի փոխանցմամբ` Մերձավոր Արևելքի բորսաներում այսօր գրանցվել է կտրուկ անկում: Դուբայի ու Սաուդյան Արաբիայի բորսաները փակվել են 7 տոկոսանոց անկմամբ (կիրակի այդ երկրներում աշխատանքային օր է):
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ ԱՄՆ-ում 6 տոկոսով նվազեց Dow Jones-ի ինդեքսը, իսկ բրիտանական FTSE 100-ը ընթացիկ տարում գրանցել է իր խոշորագույն շաբաթական կորուստը` 5 տոկոս:
Դա բացատրվում է ներդրողների մտահոգություններով` կապված չինական տնտեսության աճի դանդաղման ու դոմինոյի էֆեկտի հետ:
Մերձավոր Արևելքում գլխավոր մտավախությունները կապված են նավթի ցածր գների հետ, որոնք շարունակում են մայիսից անկում ապրել: Եթե այն ժամանակ Brent տեսակի մեկ բարել նավթն արժեր 68 դոլար, ապա ներկայումս նվազել է մինչև 45 դոլարի:









































