«ԲՀԿ-ական պատգամավորներ Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը և Վահե Էնֆիաջյանը երեկ որոշել էին «կպնողական» հարցեր տալ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Բայց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն այնպես ընթացավ կամ կազմակերպվեց, որ վերոնշյալ պատգամավորների հարց տալու հերթը չհասավ: Բայց ԲՀԿ-ականները դեռ հնարավորություն կունենան հարցեր ուղղել և քննադատել Տիգրան Սարգսյանի կառավարությանը»,- գրում է «168 ժամը» և հավելում.
«Տիգրան Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կվերանշանակվի վարչապետ և կվերածվի ԲՀԿ հիմնական թիրախի: Ի վերջո, միայն նրա անձի գործոնով է պայմանավորված ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու հանգամանքը»:










































