Սիրիայում և Իրաքում Գերմանիայից մոտ 100 ջիհադիստ է զոհվել` մարտնչելով ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման կողմից:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը` Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում:
2012-ից ի վեր Գերմանիայից մոտ 700 իսլամիստներ մեկնել են պատերազմելու ԴԱԻՇ-ի կողմից: Նրանցից ավելի քան երեք քառորդը Գերմանիա է վերադարձել:
Նրա խոսքերով` Գերմանիայի հատուկ ծառայությունները սպառնալիքը նվազագույն դարձնելու համար ջանքեր չեն խնայում:




































