Ռուս ձեռնարկատեր Գերման Ստեռլիգովի խոսքերով` Ինտերպոլը դադարեցրել է իր դեմ հետախուզումը` գործի քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, հաղորդում է LifeNews-ը:
«Իմ դեմ հետախուզում են հայտարարել այն պատճառով, որ հայտարարել էի, թե Ղարաբաղը հայկական հող է: Ինտերպոլը ադեկվատ է արձագանքել, հասկացել է, որ սա քաղաքական գործ է և դադարեցրել է հետախուզումը: Այստեղ Հայաստանի դիրքորոշումն, իհարկե, իր դերը խաղացել է»,- հայտնել է Ստեռլիգովը:
Նա հավելել է, որ պատրաստվում է Ռուսաստան վերադառնալ, երբ «իրականացնի իր պարտականություններն ընկերների առջև»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Ստեռլիգովի միջազգային հետախուզում է հայտարարել հուլիսի վերջին: