Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Ո՞վ ենք եղել մենք ի սկզբանե. Facebook

Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Կոնսերվատիվ հեղափոխություն, 2007 թ.

Հատված. Ազգային գործոն

«Այսպիսին եղել ենք, այսպիսին էլ կմնանք»,- հոռետեսական այս մտքին կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Այն գերիշխող է քաղաքական քննարկումների, բանավեճերի ու կենցաղային զրույցների ժամանակ: Ու քանի դեռ այդպես ենք մտածում, ապա արմատական փոփոխության հույս անգամ լինել չի կարող: Այնպես որ, նախևառաջ հարկավոր է ջարդել կարծրացած, ամլության դրդող այդ տեսակետը. Այո’, մենք հիմա այսպիսին ենք, բայց բոլորովին ուրիշ տեսակ ենք եղել նախկինում: Մեր ազգի գոյության շրջանի մեծ մասում եղել ենք կազմակերպված, օրինապաշտ, հզոր ու նաև աշխարհակալ: Ու սրանք վերամբարձ խոսքեր չեն ամենևին, այդպես մեր մասին արտահայտվել են մեր պատմության ընթացքում մեր հետ շփված ժողովուրդները:

Շումերական էպոսում հայերի երկիրը (մեր թվարկությունից մի քանի հազար տարի առաջ) անվանվում է աստվածային օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով, իսկ ըստ անգլիացի պատմագիր Ֆինլեյնի` «Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության և քաջարիության»: «Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր և միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ»,- սա էլ Շապուհի խոսքն է:

Դարեր շարունակ հայերը եղել են տարածաշրջանի, ինչո՞ւ ոչ` նաև աշխարհի հզորների թվում: Արժանապատվորեն պաշտպանել են իրենց երկիրը, իսկ երբ նվաճումներ են իրականացրել, ապա այլոց նման ոչ թե ավեր են տարել այլ ժողովուրդներին, այլ երկիր կառավարելու արվեստ:
Ապացուցված է, որ արշավանքների և զինական տեղաշարժերի արդյունքում հայերը դարձել են նախահայրերը մի շարք, այդ թվում նաև ներկայիս եվրոպական, ժողովուրդների: Բայց միայն ռազմարվեստում չէ, որ մեր նախնիները դրսևորել են իրենց գերազանցությունը: Նրանք դեռևս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում ստեղծել էին ոգեղեն արժեքներով ապրող հանրություն, որի մեջ ձևավորվել էին հասարակական երեք շերտեր՝ գերիշխող քրմական դասը, զինվորականները և ռամիկները:

Քրմական դասը պատասխանատու էր երկրում տիրող ներքին իրավիճակի համար, իրականացնում էր արդարադատություն և, ի տարբերություն այլ ժողովուրդների, մեր պատմության այդ հատվածը «չի հիշում» սոցիալական պայքարի որևէ դեպք: (Հայության հերոսական հին շրջանի պատմությամբ հետաքրքրվողներին խորհուրդ է տրվում անպայման ծանոթանալ Էդմոն Խուրշուդյանի «Արիական իմաստնություն» գրքին, որից հետո արմատապես կփոխվի սեփական ժողովրդի ու նրա պատմության և, որ ամենակարևորն է` նաև ապագայի հանդեպ գոյություն ունեցող հոռետեսական վերաբերմունքը):

Մեր նախնիներն առաջիններից էին, որ համակարգված պատկերացումներ ունեին Տիեզերքի մասին, նրանք աշխարհին տվել են մշակույթ, արհեստներ, հայտնագործություններ հողի, մետաղի մշակության և այլ ոլորտներում: Բերենք օտարների կողմից արձանագրված մի քանի օրինակներ: Գիտնական Յոզեֆ Ստրջիգվսկին իր «Հայ ճարտարապետությունը և Եվրոպան» աշխատության մեջ (1918թ.) հայ եկեղեցական ճարտարապետությունը համարել է մայրը, բուն իսկ նախատիպարը Պոլսի Սուրբ Սոֆիայի, ապա նաև Աախենի, մինչև իսկ Քյոլնի հռչակավոր մայր տաճարների: Նա գտնում էր, որ Եվրոպայի արվեստը Արևելքից և առաջին հերթին Հայաստանից է գալիս:

Գերմանացի Գերհարդ Քլինգեն դեռ հարյուր տարի առաջ է վկայել, որ հայերը հայտնագործել են թուլիում արծաթը, հայտնաբերել պողպատը, աջակցել և կրթել իրենց շրջապատող հարևաններին:
Մեր կողմից ավելացնենք, որ այս ամենից բացի, հայերը 15-17-րդ դարերում, զրկված լինելով պետականությունից, հաջողեցրել են տիրել համաշխարհային ծովային առևտրին:

«Իսկ ի՞նչ կատարվեց մեզ հետ, որ կերպարանափոխվեցինք այսպես,- կհարցնի անշուշտ ընթերցողը:- Եվ ինչո՞ւ, ի հակառակ մյուս ժողովուրդների, մեր պատմության երթը եղավ քաղաքակրթությունից դեպի քաոս»:

ԳԱՀԱՎԻԺՈՒՄ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում