Չինաստանի արևելքում գտնվող քիմիական գործարանում օգոստոսի 22-ին` շաբաթ օրը, հզոր պայթյուն է որոտացել, որի արդյունքում ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է People’s Daily China-ն: Նշվում է, որ կա 9 վիրավոր:
Գործարանը գնվում է Խունթայ գյուղում: Պայթյունի ալիքը կոտրել է մոտակայքում գտնվող բնակելի տների պատուհանները:
Տեղի իշխանությունները սկսել են բնակչության տարհանումը: Պայթյունի պատճառները պարզաբանվում են:









































