Օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ, Բրյուսելի հանրահայտ «Միզող պատանուն» կհագցնեն կոզակի համազգեստ, հաղորդում է Korrespondent-ը:
Դա կլինի Բրյուսելում և Լյուքսեմբուրգում ուկրաինական համայնքի կազմակերպած միջոցառումներից մեկը:
Միզող պատանուն տարբեր համազգեստներ հագցնելու ավանդույթը ավելի քան 300 տարվա պատմություն ունի:









































