83 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կինը` պարուհի Աստղիկ Զարգարյանը:
Աստղիկ Արտաշի Զարգարյանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 21-ին Երևանում: Սովորել է Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցում` դասական պարի բաժնում: Ապա կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում:
1948 թվականին, նա ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի -պարի անսամբլ, որտեղ պարել է ավելի քան քսան տարի և որտեղ էլ կայացել է նրա ճակատագրական հանդիպումը ամուսնու՝ Ջիվան Գասպարյանի հետ:
Աստղիկ Զարգարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը` օգոստոսի 24-ին











































