«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, որ արդեն մտահոգված է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում կայանալիք «Բավարիա»-ի դեմ հանդիպումով:
«Պետք է շարունակել նույն ոճով` ակտիվ խաղ ցուցադրել և արժանանալ մրցակցի հարգանքին: Մենք կատարեցինք մեր առջև դրված առաջին խնդիրը` նվաճելով մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր: Այժմ մեզ սպասվում է հանդիպում բարձակարգ մրցակցի դեմ:
Կարծում եմ` առաջիկա խաղը «Բավարիա»-ին նույնպես մտահոգում է: Սակայն վստահ եմ, որ մյունխենցիները հիանալի կնախապատրաստվեն և հզոր խաղ կցուցադրեն»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:








































