ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել Վաշինգտոն նահանգում արտակարգ դրության սահմանման մասին, որտեղ շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Այժմ արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունն օգնություն կցուցաբերի տարերային աղետի հետևանքով տուժածներին։
Կառավարության տվյալներով՝ հրդեհամարման աշխատանքներին մասնակցում են 820 հրշեջներ։ Աշխատանքները շարունակվում են շուրջօրյա։
Ներկայումս նահանգում հաշվվում է հրդեհի 13 խոշոր օջախ։









































