Վրաստանի ՆԳՆ-ի սահմանամերձ ոստիկանության և արտակարգ դրության ծառայության աշխատակիցները բարձրալեռնային Խևուսրետի գյուղից 11 զբոսաշրջիկների են դուրս բերել, ովքեր մեկուսացվել են արտաքին աշխարհից գետի վարարման պատճառով: Նրանցից 7-ը ռուսներ են: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Նշվում է, որ վարարած գետը քանդել է ավտոկամուրջը: Դրա պատճառով զբոսաշրջիկներն արգելափակվել են Խևուսրետիում:
Բոլորը փրկված են և իրենց լավ են զգում:









































