Ավելորդ քաշից խուսափելու համար գերմանացի գիտնականները խորհուրդ են տալիս սովորել օպտիմալ կերպով մակարոններ պատրաստել: Խորհուրդ է տրվում մակարոնները լվանալ:
Բանն այն է, որ պատրաստման գործընթացում նրանք ջրի մեջ բավականին օսլա են «արտազատում»: Արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումներ և դրա հետ կապված քաղցի զգացողություն առաջացնող օսլան ավելորդ քաշ հավաքելու էական գործոններից է:
«Եռացնելուց հետո դրանք անհրաժեշտ է լվանալ սառը ջրով և ողողել մինչև օսլայի թափվելը: Հետո կարելի է մի փոքր ձիթապտղի յուղ ավելացնել»,- խորհուրդ են տալիս մասնագետները:








































