Բանկային համակարգից ամենաշատ կախում ունեցող երկիրը Շվեյցարիան է, որտեղ ֆինանսական սեկտորի ակտիվները կազմում են ՀՆԱ-ի 458%-ը: Այս մասին հաղորդվում է MarketWatch կայքի կազմած վարկանիշում: Այն կազմվել է՝ հիմնվելով անկախ աղբյուրների վիճակագրական տվյալների և Փենսիլվանիայի համալսարանի բիզնեսի Ուորթոնի դպրոցի կողմից դեկտեմբերին անցկացված հետազոտության վրա:
Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մեծ Բրիտանիան, որտեղ բանկերի ակտիվները կազմում են ՀՆԱ-ի 390%-ը, իսկ երրորդ հորիզոնականում է հայտնվել Շվեդիան` 360% ցուցանիշով: Առաջին հնգյակը եզրափակում է Ֆրանսիան (280%) և Սինգապուրը (259%):
Վարկանիշում ներառվել են նաև Իսպանիան (259%), Թայվանը (232%), Նիդերլանդները (231%), Դանիան (218%), Ճապոնիան (209%):
Բիզնեսի Ուորթոնի դպրոցը իր հետազոտության մեջ կիրառել է 100 խոշորագույն բանկերի ակտիվների մասին տվյալներ, որոնց ստորաբաժանումները տեղակայված են աշխարհի 26 երկրներում:
Այս կապակցությամբ զեկույցի մեջ Կիպրոսը ներառված չէ, որի բանկային համակարգը Համաշխարհային բանկի տվյալներով` 2010թ. կազմել է ՀՆԱ 900%-ը: Այժմ Կիպրոսի բանկերի ակտիվները երկրի ՀՆԱ-ն գերազանցում են 7 անգամ: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով Եվրոպական կենտրոնական բանկին և Եվրահանձնաժողովին:









































