Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է ակումբի նախկին մարզիչ Օտմար Հիտցվելդի կողմից արված քննադատությանը:
«Օտմար Հիտցվելդի գլխավորությամբ 2001 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բավարիա»-ի կազմում կար ընդամենը չորս գերմանացի: Այդ հարցում ամենալավ արդյունքին հասել է Յուպ Հայնկեսը: Ես չեմ հարգու՞մ գերմանական մշակույթը: Ես չունեմ գերմանական մտածելակերպ, քանի որ ես կատալոնացի եմ»,-Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Հիտցվելդը դժգոհել էր Գվարդիոլայից, քանի որ վերջինս շեշտը դնում է ոչ թե տեղի ֆուտբոլիստների, այլ արտասահմանցիների վրա:









































