Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, շարունակում է անկում գրանցել։ Այդ անկումը սկսվել է հուլիսի կեսին։ Վրաստանի Ազգային բանկի հաստատած պաշտոնական փոխարժեքով մեկ դոլարը համարժեք է 2.32 լարիի։
Լարիի փոխարժեքի նախորդ սահմանման համեմատությամբ՝ դա 0.0026-ով ավելի պակաս է։ Վրաստանի ազգային արժույթը սկսեց կտրուկ արժեզրկվել նախորդ տարվա նոյեմբերից։ Ամռան սեզոնի սկսվելուց հետո լարիի փոխարժեքը կայունացավ, սակայն հուլիսի 14-ից անկումը վերսկսվեց, երբ մեկ դոլարը հասավ 2.25 լարիի։ Օգոստոսի 7-ին այն արդեն կազմում էր 2.30 լարի։








































