Daimler AG ավտոկոնցեռնի գլխավոր տնօրեն Դիթեր Ցետշեն հայտարարել է Apple-ի և Google-ի հետ «տարբեր ձևերով» համագործակցելու հնարավորության և այն մասին, որ հաջորդ սերնդի ավտոմեքենաները չեն կարող կառուցվել առանց IT ոլորտի և ապահովման ծրագրերի մասնագետների ներգրավման: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Google-ը և Apple-ը ցանկանում են օպերացիոն համակարգեր մատակարարել և իրենց էկոհամակարգի տարրերը ներդնել ավտոմոբիլաշինության մեջ: Դա կարող է հետաքրքիր լինել երկու կողմերի համար»,- ասել է կոնցեռնի ղեկավարը:
Ցետշեն նշել է, որ Daimler-ի համար տարբերակ կարող է լինել նաև ամերիկացի գործընկերների հետ համատեղ ձեռնարկության ստեղծումը, սակայն հավելել է, որ այդ դատողությունները «զուտ տեսական են»:











































