ԱՄՆ-ում Դեթրոյթից հետո երկրորդ քաղաքն է հայտարարել սնանկության մասին։ Այս մասին հայտնում է WDRB պորտալը։
Խոսքը ոչ մեծ Հիլվյու քաղաքի մասին է, որի բնակչության թիվը մոտ 8000 է։ Սնանկ քաղաքը գտնվում է Կենտուկի նահանգում։
Հիշեցնենք, որ 2013 թվականին ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Դեթրոյթն իրեն սնանկ է հայտարարել։
Հիլվյուն իրեն սնանկ ճանաչելու վերաբերյալ հայտ է ներկայացրել 100 մլն դոլարի չափով պարտքը մարել չարողանալու պատճառով։ Քաղաքն ունի ընդամենը 10 մլն դոլարի ակտիվ։ Մեծ պարտքի պատճառը դատական քաշքշուկներն են Truck America Training-ի հետ՝ հողակտորի վաճառքի գործարքի պատճառով։ Դատարանը պարտավորեցրել է քաղաքին՝ 11.4 մլն դոլար վճարել ընկերությանը։









































