Նիդերլանդների հյուսիսի Լոպպերսում փոքր գյուղն ու դրա մերձակայքը դարձել են տվյալների փոխանցման 5G տեխնոլոգիայի փորձադաշտ։ Այս մասին հայտնում է RTV Noord հեռուստաալիքը։
5G տեխնոլոգիան նոր սերնդի կապի հեռահաղորդակցական ստանդարտ է։ Դրա առանձնահատկությունը տվյալների փոխանցման մեծ արագությունն է՝ ավելի քան 3.6 Գբիտ/վ, ազդանշանի բարձր որակը, էներգիայի ցածր սպառումը։ Նախագծին մասնակցում են մի շարք առաջատար հոլանդական և միջազգային հեռահաղորդակցական ընկերություններ, ներառյալ Ericsson-ն ու Huawei-ը։
Վայրի ընտրության որոշումն ընդունվել է Գրոնինգեն նահանգի տնտեսական խորհրդի կողմից՝ բարձրացնելու ներդրողների համար այդ սեյսմիկ ակտիվ տեղանքի գրավչությունը:










































