Գերմանական «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն մոտ օրերս կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Սիթի», վստահեցնում է Bild-ը:
Ըստ աղբյուրի` 24-ամյա բելգիացին կստանա տարեկան 10 մլն աշխատավարձ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի արժեքը կազմելու է 70 մլն եվրո:
Նշենք, որ բելգիացի կիսապաշտպանը 2014/15 թթ. մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 10 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:








































