Renegade քրոսովերի աղմկահարույց հաջողությունից հետո Jeep ընկերությունը մտածում էր դրա փոփոխված տարբերակի մասին` Jeep Grand Cherokee-ի օրինակով: Նույնն էին մտածում նաև Fiat ընկերությունում` կապված 500X մոդելի հետ:
Ամենայն հավանականությամբ, Trackhowk անվանումով Jeep Renegade-ը և Fiat 500X-ը կունենան նույն` 1,75-լիտրանոց տուրբինային շարժիչը՝ Alfa Romeo 4C կուպեից: Autoevolution պարբերականի աղբյուրները հաստատում են, որ երկուսն էլ կունենան շուրջ 300 ձիաուժ հզորություն:
Այլ աղբյուրի համաձայն՝ Jeep-ը կունենա 300 ձիաուժ հզորություն, սակայն կօգտագործի 2,4-լիտրանոց շարժիչ: Երրորդ աղբյուրի համաձայն՝ այն կունենա 200 ձիաուժ հզորություն:












































