ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ CNN հեռուստաալիքը, որը սեպտեմբերի 16-ին կհեռարձակի դեբատները, պետք է 10 մլն դոլար ուղղի բարեգործությանն այն բանի համար, որ միլիարդատերը լինելու է մասնակիցների շարքում։ Այս մասին հայտնում է The Variety-ն։
Թրամփի կարծիքով՝ դեբատներում իր մասնակցության շնորհիվ հեռուստաալիքի լսարանը վիթխարի կլինի։
Նախագահի թեկնածուն նշել է, որ այդ գումարը կարող է բաժանվել մի քանի բարեգործական կազմակերպությունների միջև։









































