Ջենիֆեր Էնիսթոնի և Ջասթին Թերուի հարսանիքը դեռևս չհաստատված փաստ է, բայց նրանց պահվածքը առիթ է տալիս ենթադրելու, որ նրանք փոխել են ընտանեկան կարգավիճակը: Այսօր տեղի է ունեցել «Միսս խառնաշփոթ» (She’s Funny That Way) ֆիլմի պրեմիերան, որում Էնիսթոնը երկրորդական դեր է խաղացել:
Այնտեղ դերասանուհին երևացել է թարմ և հանգստացած, իսկ մատին ունեցել է ամուսնական մատանի: Ուշադիր պապարացիները ամուսնական մատանի են նկատել նաև Թերուի մատին:













































