Կանադացի լուսանկարիչ-վավերագրող Գրեգորի Կոլբերը լուսանկարչի իր ստեղծագործական ուղին սկսել է Փարիզում՝ նկարահանելով սոցիալալան սուր թեմաներով վավերագրական ֆիլմեր:
Նրա առաջին անհատական ցուցահանդեսը, որպես լուսանկարիչ, բացվել է 1992թ., երբ Կոլբերը 32 տարեկան էր:
Հաջորդ տասնամյակներին Գրեգորին ճանապարհորդում էր Ասիայում, Աֆրիկայում, եղել է նույնիսկ Անտարկտիդայում: Ամենուր նրան գրավել է մարդու ու կենդանու փոխհարաբերությունը՝ գրում է adme.ru-ն:
13 տարվա ընթացքում նա կատարել է 32 արշավ՝ լինելով մեր մոլորակի ամենահեռավոր վայրերում, լսել կենդանիների ձայները, նրանց հետ լեզու գտել:
2005թ. լույս տեսավ նրա «Մոխիր և ձյուն» ֆիլմը, որը արժանացել է քննադատների բարձր գնահատականներին, իսկ նույնանուն ցուցահանդեսը տեսել են մեր մոլորակի ավելի քան 10 մլն մարդ:











































